Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն

Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am

Ինչպես պայքարել քթի արյունահոսության դեմ. 1in.am

Նոր հետազոտության համաձայն՝ շատ հեշտ է հաղթահարել քթի քրոնիկ արյունահոսությունները: Այդ պայքարում արդյունավետ կլինի նույնիսկ սովորական ֆիզիոլոգիական լուծույթը: Նրա ազդեցությունը ստուգել են այլ մասնագիտացված դեղերին զուգահեռ՝ կամավորների վրա փորձարկելու միջոցով: Փորձի արդյունքները հրապարակված են Journal of the American Medical Association պարբերականում:

Փորձին մասնակցել է 121 կամավոր: Նրանցից շատերի քթից արյուն է եկել շաբաթը մեկ անգամ, մի քանիսի մոտ՝ օրը 2 անգամից ավելի:

Փորձը տևել է 12 շաբաթ: Այդ ընթացքում օրը 2 անգամ մասնակիցների քթի մեջ փչել են կա՛մ հատուկ դեղեր, կա՛մ ֆիզոլոգիական լուծույթ (ջուր + աղ):

Արդյունքում պարզվել է, որ աղային ցողացիրը նույնքան արդյունավետ է, որքան մասնագիտացված դեղերը:


Գիտնականները դա բացատրել են նրանով, որ բոլոր դեղերն էլ պարունակում են աղի լուծույթ, որը կանխում է քթի խոռոչի չորացումը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. izbavitsya-ot.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ